ՀՀԿ  համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը
28/02/2013 22:31

ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը

«Այսօր տեղի ունեցել ԳՄ նիստ, որի ժամանակ քննարկվել է մեկ հարց. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ գալիք ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նաև ավելացրեց, որ նիստի ընթացքում այլ առաջադրումներ չեն եղել, իսկ Նախագահի որոշումն ընդունվել է միաձայն:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստ, որից անմիջապես հետո՝ նաև գործադիր մարմնի նիստ:

Է. Շարմազանովը նշեց, որ խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ընտրությունների արդյունքները և որակը: ՀՀԿ խոսնակը ասաց, որ նիստի մասնակիցները նշել են, որ բոլոր թերություններով հանդերձ՝ 2013 թ.-ի նախագահական ընտրությունները եղել են լավագույնը, աչքի են ընկել լավ ընտարշավով և կոռեկտ պայքարով:

Շարմազանովը նաև ասաց, որ հնարավոր կադրային փոփոխությունների մասին որևէ հարց նիստի ընթացքում չի քննարկվել:
 
Նախորդող հրապարակումներ՝ ՀՀԿ այսօրվա նիստում ամփոփվելու են նախագահական ընտրությունների արդյունքները

ՀՀԿ Խորհրդի նիստն ավարտվեց. Սպասվում է, որ հայտարարություն կլինի

 

ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը