Ադրբեջանցիների հաքերային հարձակումը ձախողվել է
28/02/2013 15:27

Ադրբեջանցիների հաքերային հարձակումը ձախողվել է

Այսօր հաքերային բազմակի հարձակումների է ենթարկվել Ermenihaber.am հայկական երկլեզու (թուրքերեն-հայերեն) լրատվական կայքը: Ադրբեջանական IP հասցեներից իրականցված հարձակումը ձախողվել է: Հաքերներին չի հաջողվել կոտրել կայքի պաշտպանական համակարգը:

Ermenihaber.am-ի խմբագրակազմը հաքերներին խորհուրդ է տալիս զերծ մնալ նման հարձակումներից: Չխոչընդոտել կայքի աշխատանքները:

Խմբագրակազմը վստահեցնում է, որ ինչպես մինչ այսօր, այնպես էլ հետագայում Ermenihaber.am-ը շարունակելու է իր տեղեկատվությամբ հայ և թուրք լսարաններին միմյանց ավելի ճանաչելի դարձնել:

 

Ադրբեջանցիների հաքերային հարձակումը ձախողվել է