«Երևանի ոսկերչական գործարանը» կսեփականաշնորհվի
28/02/2013 20:14

«Երևանի ոսկերչական գործարանը» կսեփականաշնորհվի

ՀՀ կառավարությունը թույլատրել է, որպեսզի «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ կողմից ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվի մինչև 2013 թ. հուլիսի 11-ը։

Հիմք ընդունելով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 2011 թ. ֆինանսական արդյունքները` կառավարությունը որոշել է թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թ. տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին։

Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշելով, որ պետական մասնակցությունն ընկերությունում 80 տոկոս է, վարչապետն արծարծել է ձեռնարկության սեփականաշնորհման հարցը։ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ-ին հանձնարարել է իրականացնել ԲԲԸ-ի համալիր ստուգում, որպեսզի ճշտորեն որոշվի նրա շուկայական գինը` սեփականաշնորհումն արդյունավետ իրականացնելու նպատակով։ Վարչապետն առաջարկել է քննարկել նաև ընկերության բաժնետոմսերը բորսայի միջոցով վաճառելու հնարավորության հարցը։

«Երևանի ոսկերչական գործարանը» կսեփականաշնորհվի