42.5 հազար եվրո. Հայաստանը 4 անգամ պարտվել է եվրոպական դատարանում
28/02/2013 19:47

42.5 հազար եվրո. Հայաստանը 4 անգամ պարտվել է եվրոպական դատարանում

Կառավարության որոշմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից չորս անձանց գանգատներով 2012 թ. հոկտեմբերի 2-ին կայացված վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվել է ավելի քան 42.5 հազար եվրոյին համարժեք դրամ որպես ոչ նյութական վնասի և դատական ծախսերի փոխհատուցում։

Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցերի զեկուցողը` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալը, պարզաբանել է, որ նման դեպքերի կրկնությունն ապագայում բացառելու նպատակով կատարվում են համապատասխան քայլեր, այդ թվում` օրենսդրական փոփոխություններ։
 

42.5 հազար եվրո. Հայաստանը 4 անգամ պարտվել է եվրոպական դատարանում