Ադրբեջանի երկրորդ քաղաք Գյանջայում արտակարգ դրություն է մտցվել
28/02/2013 17:06

Ադրբեջանի երկրորդ քաղաք Գյանջայում արտակարգ դրություն է մտցվել

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում, ոչ պաշտոնապես, արտակարգ դրություն է մտցվել: Գյանջայում բնակիչներին ժամը 24-ից հետո արգելվել է փողոց դուրս գալ, ինչը կապված է այն հանգամանքի հետ, որ իշխանությունները վախենում են հնարավոր քաղաքացիական շարժումներից: Այս մասին հայտնում է «Tia.az» կայքը:

Այն բանից հետո, երբ տեղական գործադիր իշխանությունը տեղեկացվել է, որ Գյանջայում ամեն պահի կարող է բողոքի ակցիա սկսվել, իրավապահ մարմինների հետ միասին խորհրդակցություն է անցկացվել և որոշում է ընդունվել արտակարգ դրություն մտցնել:

Բնակչությանն ու ժամանցային կենտրոնների տնօրենները զգուշացվել են այդ մասին: Նրանք, ովքեր չեն ենթարկվում հրամանին, տուն են ուղարկվում և ստիպում փակել կենտրոնները: Դրան առարկող քաղաքացիներին էլ տանում են ոստիկանական բաժանմունքն: 

Ադրբեջանի երկրորդ քաղաք Գյանջայում արտակարգ դրություն է մտցվել