.jpg)
Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը
Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը: Այս հանրահավաքը հաջորդում է անցած 2-3 օրվա մարզային հանրահավաք-հանդիպումներին:
Նշենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, ըստ պաշտոնական տվյալների, 2-րդ տեղը զբաղեցրած Ր. Հովաննաիսյանը չի ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում է, որ հենց ինքն է ժողովրդի քվեով ընտրվել ՀՀ նախագահ:
Հավելենք, որ այս պահին հրապարակում են ՀՅԴ անդամներ Արմեն Ռուստամյանը, Լիլիթ Գալստյանը, Աղվան Վարդանյանը, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: