Հովհաննիսյանն Ազատության հրապարակում փոքրիկ հանրաքվե անցկացրեց
28/02/2013 19:05

Հովհաննիսյանն Ազատության հրապարակում փոքրիկ հանրաքվե անցկացրեց

Ազատության հրապարակում քիչ առաջ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, կարելի է ասել, փոքրիկ հանրաքվե անցկացրեց:

Նա հարցրեց հավաքվածներին, թե եթե պայքարը տևի մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, պատրա՞ստ են այն տանել մինչև վերջ, ինչին հավաքվածները պատասխանեցին, որ պատրաստ են:

Հաջորդ հարցը վերաբերում էր ՍԴ դիմել-չդիմելուն, որին հավաքվածների մի մասը կողմ էր, մյուս մասը` դեմ: Նա հայտարարեց, որ իր որոշման մասին կհայտնի մարտի 2-ին` հերթական հանրահավաքի ժամանակ:

Ինչ վերաբերում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` կառավարության կազմի ձևավորման առաջարկին, Ր. Հովհաննիսյանն ասաց, որ հենց հրապարակում կսկեն կառավարության ձևավորումը:

Նա խոստացավ շատ հարցերին հստակ պատասխանել մարտի 2-ին:

Այս ամենը հայտարարելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը, ավանդույթի համաձայն, մոտեցավ ժողովրդին` բարևելու, զրուցելու հանրահավաքի մասնակիցների հետ:

 

 

Հովհաննիսյանն Ազատության հրապարակում փոքրիկ հանրաքվե անցկացրեց