Գյումրեցի կանայք թրաֆիքինգի գործով դատապարտվել են 8 և 7 տարվա ազատազրկման
28/02/2013 20:36

Գյումրեցի կանայք թրաֆիքինգի գործով դատապարտվել են 8 և 7 տարվա ազատազրկման

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է թրաֆիքինգի գործով դատավարությունը:

Սուսաննա Մ.-ին և Նարինե Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք Հ.Մուրադյանին ստիպել են Թուրքիայի «Իշիկ» հյուրանոցում զբաղվել մարմնավաճառությամբ, նրան շուրջ չորս ամիս դրել և պահել պոռնկության շահագործման մեջ և ստացել մարմնավաճառությամբ վաստակած շուրջ 7.500 ԱՄՆ դոլար գումարները:

Նարինե Մ.-ն դատապարտվել է ազատազրկման 7, իսկ Սուսաննա Մ.-ն՝ 8 տարի ժամկետով:

Նարինե Մ.-ի պաշտպան Մամիկոն Մուրադյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք մեկամսյա ժամկետում պարտադիր բողոքարկելու են դատավճիռը: «Այս դատավճիռը անսպասելի չէր մեզ համար. ելնելով դատավարության ընթացքից` այն կարելի էր կանխատեսել: Դատական գործ է հարուցվել` միայն հիմնվելով տուժողի ցուցմունքի վրա և ակնհաjտ երևում էր, որ առաջադրված մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում: 

Տուժողը զոհի կերպար է ստեղծել, այնինչ ինքն էլ խոսոտվանեց իր ցուցմունքներում, որ մեծ գումար է պարտք եղել Սուսաննային և կորցնելով անձնագիրը` ցանկացել է պարտքը չվերադարձնել: Սուսաննան այնտեղ առևտրով է զբաղվում, իսկ իմ պաշտպանյալը երբեք չի թաքցրել, որ մարմնավաճառությամբ է զբաղվում Թուրքիայում: Տուժողը 3-4 անգամ Թուրքիայից դուրս է եկել և հետ վերադարձել, մեծ գումարներ է ունեցել, և որևէ շահագործում չի եղել»,-ասաց նա:

 

Գյումրեցի կանայք թրաֆիքինգի գործով դատապարտվել են 8 և 7 տարվա ազատազրկման