Փիթր Բալաքյան. Ցեղասպանության մասին պատմությունները նոր իմաստ տվեցին գրիս
28/02/2013 21:33

Փիթր Բալաքյան. Ցեղասպանության մասին պատմությունները նոր իմաստ տվեցին գրիս

«Ճակատագրի սև շունը» հուշագրություն հեղինակ, ամերիկահայ գրող Փիթր Բալաքյանը Frederick News Post-ին տված հարցազորւյցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

-Ոչ ոք չի ցանակացել խոսել անցյալի  և 1915-ի իրադարձությունների մասին, որն իմ տատիկների և պապիկների ողջ կյանքի վրա սպի է թողել: Դա ցավալի թեմա է: Երբ ես սկսեցի որպես երիտասարդ գրող 1970-ին հարցեր տալ, հորաքույրս սկսեց  պատմել. Հենց իմ ընտանիքի վրա ունեցած ազդեցության  համատեքստում էլ ինձ մոտ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսակետ ձևավորվեց: Նրանց հիշողությունները և վկայություններն անցյալի մասին իմ գրածին նոր իմաստ հաղոդեցին:

-Կարո՞ղ եք պատմել Հայոց ցեղասպանության մասին նրանց համար, ովքեր չգիտեն ինչ է պատահել և ինչպես է ձեր ընտանիքը ներգրավված է եղել այդ ամենում:

-Օսմանյան Թուրքիայի կառավարությունը նախագծել էր ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին, դա առաջին Ցեղասպանությունն էր: Օսմանյան պետությունն օգտագործել է իր բյուրոկրատիան, ռազմականությունը, ազգային գաղափարախոսությունն ու տեխնոլոգիան` նպատակ ունենալով կարճ ժամանակահատվածում վերացնել էթնիկ խմբերը, և այս ամենը տեղի է ունեցել 1915-1918 թ.-ին՝  Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ: Հայերը ամենամեծ քրիստոնեական փոքրամասնություն էին, որ ապրում էր Թուրքիայի պատմական արևելյան շրջանում, 2.2 միլիոն հայերից մոտովորապես 1.5 միլիոնը զոհվեցին: Այլ քրիստոնյա փոքրամասնությունները` հույները և ասորիները, նույնպես այս ժամանակշրջանում ոչնչացվել են: Հայոց ցեղասպանությունն այնպիսի ազդեցություն է ունեցել Ադոլֆ Հիտլերի վրա, որ նա 1939 թ-ի Լեհաստանը գրավելու նախօերին, հայտարարել է, որ «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկեն, ով հիմնել է Ցեղասպանության գաղափարը՝ այն համարելով հանցագործություն միջազգային օրենքում, նույնպես ազդվել է 1915 թ-ի հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններից: Եվ Լեմկեն էր, ով առաջինը Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործեց 1940 թ-ին:

-Որտեղի՞ց է սերում Ձեր «Ճակատագրի սև շունը» հուշագրության անվանումը:

- Վերնագիրը իմ տատիկի պատմած ժողովրդական պատմությունների հիման վրա է ստեղծվել: Իմ տատիկը 1915թ-ի իր կրած կորուստների համար ընդդեմ թուրքական կառավարության հայց է ներկայացրել, երբ թուրքական զորքերը սպանել են իր ընտանիքին` մորն ու հորը, եղբայրներին և քույրերին, 2 և 3-ամյա զարմիկներին ու զարմուհիներին: Քանի որ նրա առաջին ամուսինը, ով մահացել է Ցեղասպանության ժամանակ, ԱՄՆ քաղաքացի է եղել, 1920 թ.-ին ԱՄՆ Պետքարտուղարության միջոցով նա պահանջ է ներկայացրել: Ոչ մի փոխհատուցում չի եղել, սակայն դա մի «ուժգին» տեքստ էր 1915թ-ի վայրագությունների ականատեսի կողմից, վկայություն՝ երիտասարդ մոր և կնոջ կողմից: Այս տեքստի մեծ մասը հայտնվել է իմ գրքում: Ես այդ փաստաթղթերը բացահայտել եմ, երբ 30 տարեկան էի:

-Ձեր հուշերում դուք դատապարտում եք ԱՄՆ կառավարության քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ, ինչպես նաև՝  շարունակվող ջանքերը՝  խլացնելու այն ամենը, ինչ կատարվել է Թուրքիայում հայերի հետ: Կարո՞ղ եք ամփոփել Ձեր փաստարկը: Ի՞նչ կասեք, եթե որոշ քայլեր արվեն այս հարցի ուղղությամբ ԱՄՆ-ում, Թուրքիայում և ամբողջ աշխարհում:

- Թուրքիայի կառավարության պետական քաղաքականությունն է` մերժել Հայոց ցեղասպանության փաստը: Վերջինս հանցագործության համար պատասխանտվություն չի կրում, կեղծում է փաստերն ու մեկնաբանությունները: Այդ քաղաքականության հետևանքով գիտնականները, կազմակերպությունները և ժողովուրդները՝ հիմնվելով բարոյական և պատմական ազնվության արժեքի վրա, Հայոց ցեղասպանության ճանաչման ու հաստատմանը հարցում միայն հայտարարություններով են հանդես եկել:

20 երկրներ, ինչպես նաև՝ Վատիկանը, և Եվրախորհրդարանը, բանաձևեր են ընդունել`1915 թ իրադարձությունները որակելով որպես Ցեղասպանություն: Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը (Elie Wiesel) Թուրքիայի մերժումը որակել է որպես «կրկնակի սպանություն», որ ձգտում է սպանել իրադարձությունների հիշողությունը: Հոլոքոստով զբաղվող հայտնի գիտնական Դեբորա Լիպստադտը (Deborah Lipstadt) գրել էր, որ «Ցեղասպանության մերժողականությունը  պատմական մեկնաբանության թեմա չէ: Ժխտողները նպատակ ունեն համոզել անմեղ երրորդ կողմին, որ պատմության այլ կողմ էլ կա, երբ ոչ մի կողմ էլ չկա: Ցեղասպանության հերքողները փորձում են վերաձևակերպել պատմությունը»: 

Փիթր Բալաքյան. Ցեղասպանության մասին պատմությունները նոր իմաստ տվեցին գրիս