Ս. Սարգսյանը պետք է կատարի ԵՊՀ-ից մինչև Բաղրամյան 26 ինքնաբացարկի ճանապարհը
28/02/2013 18:37

Ս. Սարգսյանը պետք է կատարի ԵՊՀ-ից մինչև Բաղրամյան 26 ինքնաբացարկի ճանապարհը

«Ով ճնշի ուսանողին, քաղաքացուն, նա պետք է դուրս գա համալսարանից»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Շարունակելով խոսքը` Ր. Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ երրորդ նախագահը՝ որպես նախկին նախագահ, պետք է դուրս գա համալսարանից. «Նա այլևս գործող նախագահ չէ, եթե նա հարմար թեկնածու է, միասին կքննարկենք նրա՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի հարցը: Նա պետք է կատարի համալսարանից մինչև Բաղրամյան 26 ինքնաբացարկի ճանապարհը»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:

«Մեր հաղաթանկը մերն է, և նրանք պետք է ճանաչեն»,- ասաց նա` նկատի ունենալով դրսի ուժերին:

Ր. Հովհաննիսյանը կոչ արեց ակտիվ լինել ոչ թե համակարգչի առաջ, այլ գալ Ազատության հրապարակ: 

Ս. Սարգսյանը պետք է կատարի ԵՊՀ-ից մինչև Բաղրամյան 26 ինքնաբացարկի ճանապարհը