«Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերություններին այլընտրանք չկա»
28/02/2013 20:25

«Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերություններին այլընտրանք չկա»

Ադրբեջանում գտնվող Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների կառուցմանն այլընտրանք չկա:

Newsgeorgia.ru-ի փոխանցմամբ՝ Սաակաշվիլին նշել է, որ ով էլ լինի Վրաստանում իշխանության ղեկին,  կհասկանա Ադրբեջանի նշանակությունը. Ըստ Վրաստանի առաջնորդի՝  իրենք չեն կարող չշարունակել ընտրված ուղենիշը:

Սաակաշվիի խոսքով՝  տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի բարեհաջող ավարտը նույնպես կնպաստի տարածաշրջանում կայունությանը և ժողովուրդների բարեկեցությանը:
 

«Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերություններին այլընտրանք չկա»