.jpg)
Ս. Սաֆարյան. Եթե մարզաբնակներին արգելեն գալ Երևան` կդիմենք ոստիկանապետին
Հայաստանի մայրաքաղաքի և բոլոր մարզերի բնակիչները շարունակում են ամրագրել իրենց հաղթանակը: Այս մասին այսօր Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Հիշեք, եթե որևէ մեկը ձեզ արգելի գալ Երևան հանրահավաքի, մենք պարզաբանումներ կպահանջենք Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանն ավելացրեց, որ երկրում հնարավոր չէ իշխել, եթե ժողովուրդը չի ընդունում իր չընտրած իշխանությունը: