Թուրքական մաֆիան ողողել է Եվրոպան թմրանյութերով
28/02/2013 20:19

Թուրքական մաֆիան ողողել է Եվրոպան թմրանյութերով

Թուրքական մաֆիան` հանցավոր խմբավորումները, մեծ ազդեցություն ունեն Մեծ Բրիտանիայում, վերահսկսում են Գերմանիայի թմրամիջոցների շուկայի մեծ հատվածը, ինչպես նաև` քաղաքական ազդեցություն ունեն Նիդեռլանդներում:

Գերմանիայում թմրավաճառների 26,6 %-ը թուրքեր են, կոկային վաճառողների 21,9 %-ն են կազմում ազգությամբ թուրքերը:

Գերմանիայում սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը նույնպես իրականացվում են թուրքերի կողմից. այսպես, Գերմանիայում բռնաբարությունների 34,9 %-ը բաժին է ընկնում թուրքերին:

Թուրքական մաֆիայի եկամտի հիմնական աղբյուրը մարմնավաճառությունից և թմրամիջոցների վաճառքից ստացված եկամուտներն են:

Նիդեռլանդներում թմրամիջոցների վաճառքը հիմնական իրականացնողները թուրքական հանցավոր խմբավորման անդամներն են` նույն իրավիճակն է տիրում նաև Մեծ Բրիտանիայում:

Տեղի ոստիկանության` Սքոթլենդ Յարդի տվյալներով, Մեծ Բրիտանիա մուտք գործող հերոինի 90 %-ն ունի թուրքական ծագում:

Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում հատկապես ակտիվ է թուրք երիտասարդությունը, որը վերահսկում է փողոցները և զբաղվում թրաֆիքինգով:

Տարբեր միջազգային կառույցների գնահատականներով՝ թուրքերը վերահսկում են Եվրոպայի թմրամիջոցների շուկայի 93 %-ը:

Նշվում է, որ թուրքական հանցավոր խմբավորումներն իրականացնում են իրենց վերահսկողությունը Նիդեռլանդներում և Գերմանիայում տեղի մեծաթիվ թուրքական համայնքների շնորհիվ, իսկ Մեծ Բրիտանիայում տեղի սունիական համայնքների հաշվին, որոնք նույնպես ենթարկվում են թուրքական մաֆիային:
 

Թուրքական մաֆիան ողողել է Եվրոպան թմրանյութերով