ԱՄՆ-ն Սիրիայի ընդդիմությանը խոտացել է 60 մլն դոլար
28/02/2013 21:01

ԱՄՆ-ն Սիրիայի ընդդիմությանը խոտացել է 60 մլն դոլար

Արևմուտքը և արաբական երկրները Հռոմում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպման ժամանակ ընդդիմությանը խոստացել են ցուցաբերել նյութական և քաղաքական աջակցություն: Այս մասին հայտնում է BBC-ն:

ԱՄՆ-ն ոչ մարտական ծախսերի համար Սիրիայի ընդդիմությանը խոստացել է տրամարդել 60 մլն դոլար: «Միացյալ նահանգները այժմ սնունդ և դեղորայք են մատակարարելու ընդդիմությանը, այդ թվում՝ Սիրիայի ընդդիմության Գերագույն ռազմական խորհրդին»,- ասել է Քերին:

«Սիրիայի բարեկամները» նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել նախագահ Բաշար Ասադի ուժերին զենքի առաքումը: Հանդիպման վերջնական հայտարարությունում նշվում է, որ կառավարական զորքերը պետք է շտապ դադարեցնեն բնակելի թաղամասերի ուղղությամբ կրակը: 

ԱՄՆ-ն Սիրիայի ընդդիմությանը խոտացել է 60 մլն դոլար