Վարդան Սեդրակյանը չի ընդունում ընտրությունների արդյունքները
28/02/2013 14:28

Վարդան Սեդրակյանը չի ընդունում ընտրությունների արդյունքները

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ընտրությունների արդյունքները և Սերժ Սարգսյանի նախագահությունը չի ճանաչում: Ըստ Սեդրակյանի՝ մյուս թեկնածուների տոկոսներն էլ նկարված էին, և դրանց մասին նույնիսկ խոսելու իմաստ չկա:

Նախագահի նախկին թեկնածուն նշեց, որ մինչ երդմնակալության արարողությունը՝ ապրիլի 9-ը, պետք է ամեն բան անել, որպեսզի նախագահական նոր ընտրություններ լինեն:

Վադան Սեդրակյանն ընդդիմադիր պատգամավորներին կոչ է անում վայր դնել իրենց մանդատները և առանձին խորհուրդ ստեղծել:

Սեդրակյանը նշեց, որ 2008-ի մարտի մեկին մինչ ուշ գիշեր եղել է ժողովրդի հետ ու հաջորդող տարիներին մասնակցել են այդ օրը տեղի ունեցող մոմավառությանը: Սեդրակյանը նշեց, որ վաղը ևս կմասնակցի Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունենալիք հանրահավաքին:
 

 

Վարդան Սեդրակյանը չի ընդունում ընտրությունների արդյունքները