Հռոմի պապը վերջին գրառումն է արել Twitter-ում
28/02/2013 11:00

Հռոմի պապը վերջին գրառումն է արել Twitter-ում

Հռոմի պապը Վատիկանում հավաքված մարդկանց հրաժեշտ է տվել և Twitter-ի իր պաշտոնական էջում վերջին գրառումն է թողել: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:

Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը գրել է, որ կուզենար, որ յուրաքանչյուրը զգար քրիստոնյա լինելու բերկրանքը, զգար Աստծու սերը, ով իր որդուն զոհեց հանուն մարդկության: 

Ավանդական սպիտակ հանդերձանքի մեջ պարուրված, նա անցել է մարդկանց միջով, ովքեր նրան դիմավորել են շնորհակալական պաստառներով:

 

 

Հռոմի պապը վերջին գրառումն է արել Twitter-ում