.jpg)
ՀԱԿ-ն առանց Տեր-Պետրոսյանի հարգեց Մարտի 1-ի զոհերի հիշատակը (Տեսանյութ)
Հայ Ազգային Կոնգրեսը Մարտի 1-ի զոհերի ոգեկոչման արարողությունը սկսես Երևանի Սբ. Սարգսի եկեղեցուց, որտեղ մատուցվեց հոգեհանգստյան պատարագ:
Այնուհետև ՀԱԿ ներկայացուցիչները, ակտիվիստներն ու համակիրները երթով շարժվեցին դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան: Այստեղ Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Արման Մուսինյանն ու Լյուդմիլա Սարգսյանը ծաղիկներ դրեցին մարտի մեկի զոհերի նկարների առաջ:
Նկատենք, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Մյասնիկյանի արձանի մոտ այդպես էլ չեկավ: Մարտի 1-ի զոհերի հիշատակի արարողությունն անցավ առանց նրա: