Գյումրիում մեքենան ընկել է ջրափոսը
01/03/2013 20:40

Գյումրիում մեքենան ընկել է ջրափոսը

Այսօր ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցում` «Բասեն» խանութի մոտակայքում, ավտոբուսը ընկել է ջրափոսը և թեքվել: 

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ Տիգրան Մեծ փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում «Տրանսակնթարթ» ՍՊԸ-ին պատկանող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Աշոտ Հովհաննիսյան) ընկել է ջրափսը և թեքվել: Տուժածներ չկան: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական կենտրոնից:

Փրկարարները կատարել են տարածքի մաքրման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոբուսը երթևեկելի հատված: 

Գյումրիում մեքենան ընկել է ջրափոսը