Ադրբեջանցիները սպառնում են ֆրանսիացիներին
01/03/2013 13:50

Ադրբեջանցիները սպառնում են ֆրանսիացիներին

Ադրբեջանում ցանկանում են ազատել Կորսիկան «ֆրանսիական շրջափակումից»: Այս մասին հայտնում է vesti.az-ը: 

Ադրբեջանում հաճախ են պահանջում ազատել տարբեր տարածքներ, հատկապես ղարաբաղյան հակամարտության գծում գտնվող: Սակայն այս անգամ ադրբեջանական «Բոզգուրդ» ազգային կուսակցության անդամները մտադրվել են «ազատագրել»  բրետոնացիներին, կորսիկացիներին և բասկերին պատկանող հողերը: 

Կուսակցությունն իր բողոքն է արտահայտել այն բանից հետո, երբ ադրբեջանցի ուսանողներ Միրվարի Ֆատալիևը և Վուսալ Հուսեյնովը Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում ծեծվել են սփյուռքահայերի և ֆրանսիացիների կողմից:     

«Բոզգուրդը պահանջել է», որ ծեծի մասնակիցները պատժվեն, այլապես իրենք խոստացել են համարժեք պատասխան տալ ֆրանսիացիներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից հանել Ֆրանսիային և դադարեցնել Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները: 

Նախորդող տեղեկատվություն

Ֆրանսիայի խորհրդարանում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է եղել

Ադրբեջանցիները սպառնում են ֆրանսիացիներին