.jpg)
Ադրբեջանցի հայտնի ռեպ-երգիչը ձերբակալվել է 10 օրով
Ադրբեջանցի հայտնի երգիչ Սաիդ Ալիևը, ով հայտնի է Դադո մականունով, ձերբակալվել է Բաքվի ոստիկանության կողմից և դատապարվել 10 օր ազատազրկման` իրավապահներին չենթարկվելու համար:
Regnum գործակալության փոխանցմամբ՝ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը նշել է, որ Ալիևը բերման է ենթարկվել այն պատրվակով, որպեսզի ստուգեն նրա մեքենայի մասնակցության հարցը ճանապարհատրանսպորտային պատահարի:
Իրավապաշտպանի խոսքով՝ ոստիկանությունում պարզվել է, որ Ալիևի մեքենան ոչ մի պատահարի չի մասնակցել:
Ըստ նրա՝ ոստիկանության շենքից դուրս գալու պահին Ալիևը իբր թե ուսով հարվածել է ոստիկանին և դրա համար դատապարտվել 10 օր ազատազրկման:
Ջաֆարովը համոզվածություն է հայտնել, որ Ալիևը ձերբակալվել է իր տեսանյութի համար, որտեղ նա ծաղրի է ենթարկում ադրբեջանական պետավտոտեսչության աշխատանքը:
Նրանից պահանջել են հեռացնել տեսանյութը YouTube-ից, սակայն երգիչը հրաժարվել է: