.jpg)
01/03/2013 20:26
Ադրբեջանցի զինծառայողը մարտական դիրքում ինքնասպանություն է գործել
Ադրբեջանի N մարտական դիրքում զինծառայողը իրեն ամրակցված զենքից ինքնասպան է եղել: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ զինծառայողը՝ Սեյմուր Ալլահվերդիևն ապրիլին պետք է զորացրվեր:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է տարվում: