Նեթանյահուն չի կարողացել ժամկետի մեջ ձևավորել նոր կառավարությունը
01/03/2013 19:57

Նեթանյահուն չի կարողացել ժամկետի մեջ ձևավորել նոր կառավարությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չի հաջողվել Քնեսեթի հերթական ընտրություններից հետո օրենքով սահմանված չորս շաբաթյա ժամկետում նոր կառավարություն ձևավորել:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Նեթանյահուն այդ կապակցությամբ արդեն դիմել է երկրի նախագահ Շիմոն Պերեսին՝ խնդրելով ևս երկու շաբաթ տրամադրել կոալիցիա ձևավորելու համար: Պերեսը սակայն չի արձագանքել. նա կարող է ընդառաջ գնալ Նեթանյահուին, կարող է և կոալիցիա կազմելու իրավունքը տալ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Յեշ ատիդ (Կա ապագա) կուսակության ղեկավար Յաիր Լապիդին:

Նեթանյահուի համար Քնեսետում կայուն կոալիցիա ձևավորելու գլխավոր խոչընդոտը ընտրություններում իր Լիկուդ կուսակցության թույլ արդյունքներն էին: Թեև այն ընտրություններում հավաքել էր ամենաշատ ձայները, սակայն արդյունքները բավականին համեստ էին՝ 120 հնարավոր տեղերից զբաղեցնելով 31 մանդատ: Մյուս խոչընդոտներից մեկն էլ այն է, որ Նեթանյահուի հնարավոր դաշնակիցները մինչ այժմ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել և շարունակում են հրապարակավ հնչեցնել փոխադարձ մեղադրանքներ: 

Նեթանյահուն չի կարողացել ժամկետի մեջ ձևավորել նոր կառավարությունը