Բրահիմի. Ասադին մոլորեցնում է իր շրջապատը
01/03/2013 20:44

Բրահիմի. Ասադին մոլորեցնում է իր շրջապատը

Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իր շրջապատը հավաստիացրել է, որ երկիրը ահաբեկիչների գլխավորած լայն դավադրության զոհ է: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Նա ցույցերն ընկալում է որպես իր երկրի դեմ համաշխարհային դավադրություն, որը հրահրվում է ահաբեկիչների կողմից, և իր շրջապատը նրան վստահեցնում է դրանում»,- Կահիրե կատարած այցի ժամանակ ասել է Բրահիմին՝ ավելացնելով, որ սիրիական ճգնաժամի լուծումն այժմ կախված է ԱՄՆ-ից և Ռուսաստանից:

«Եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ն իրական համաձայնության հասնեն, ավելի հեշտ կլինի կայացնել միջազգային որոշում, սակայն երկու կողմերի ԱԳ նախարարների և նրանց օգնականների միջև կայացած նախկին հանդիպումները հիասթափեցնող էին»,- նշել է հատուկ բանագնացը: 

Բրահիմի. Ասադին մոլորեցնում է իր շրջապատը