.jpg)
01/03/2013 19:44
Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը վերընտրվել է
Այսօր տեղի է ունեցել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Այս մասին հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բուհի կառավարման խորհրդի կողմից ռեկտորի պաշտոնում միաձայն վերըընտրվել է գործող ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Նա մրցույթին հայտ ներկայացրած միակ թեկնածուն էր: