.jpg)
Երևան-Վան առաջին չվերթը` ապրիլի 3-ին
Ապրիլի 3-ից «Նարեկավանք տուր» ընկերությունը կիրականացնի Երևան-Վան ուղիղ չվերթներ: Ընկերության տնօրինությունից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ, թռիչքը կտևի մոտ 40 րոպե, իսկ տոմսի արժեքը 250 ԱՄՆ դոլար է, սակայն ապրիլին նախատեսվում են 20 տոկոս զեղչ:
Լինելու են նաև զբոսաշրջային փաթեթներ՝ 3, 4 և 7 օրով, որոնց արժեքը սկսվելու է 180 հազար դրամից և ներառելու է հյուրանոց, սնունդ: Հաճախորդի ցանկությամբ փաթեթում կարող են ներառվել նաև այլ ծառայություններ: