.jpg)
Եվրոպական հանցավոր խմբավորումներ. Ալբանական մաֆիա
Ալբանական մաֆիան միավորում է տարբեր հանցավոր խմբավորումներ, որոնք տեղակայված են Ալբանիայում կամ բաղկացած են էթնիկ ալբանացիներից: Ալբանիայի սահմաններից դուրս տարածված է ԱՄՆ-ում և ԵՄ-ում`ալբանական մաֆիան մասնագիտացել է հերոինի վաճառքի վրա:
Հարավսլավիայում պատերազմի տարիներին ալբանացիները սկսեցին հանձնվել եվրոպական տարբեր երկրներ և ստանալ փախստականի կարգավիճակ` հետագայում հանցավոր խմբավորումներ ձևավորելու նպատակով:
Ալբանական մաֆիայի կառույցները հատկապես ակտիվ են Գերմանիայում և Շվեյցարիայում: Ալբանացիները հզոր ուժ են ներկայացնում իտալական Միլան քաղաքում և նրանք Իտալիայում զբաղվում են անառականոցների համար մարմնավաճառուհիների մատակարարմամբ:
Բացի այդ, նրանք նաև զբաղվում են հերոինի վաճառքով: Մեծ Բրիտանիայի ոստիկանության տվյալներով, իրենց երկրում մարմնավաճառության 75 %-ը վերահսկվում է ալբանական մաֆիայի կողմից:
Ալբանական մաֆիոզ խմբավորումները կազմակերպվում են սերտ արյունակցական կապերի հիման վրա կամ կլանի անդամները ներկայացնում են մեկ գյուղ կամ բնակավայր:
Ալբանական մաֆիան ղեկավարում է կլանի առաջնորդը` կրյուեն, իսկ հանցավոր խմբավորման անդամները տալիս են հատուկ երդում`բեսա, որի խախտման դեպքում պատժում են մահով: