Ֆրանսուա Օլանդի և Ժան-Մարկ Էյրոնի վարկանիշներն անկում են ապրում
01/03/2013 21:15

Ֆրանսուա Օլանդի և Ժան-Մարկ Էյրոնի վարկանիշներն անկում են ապրում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախագահների շրջանում ոչ ժողովրդականության ռեկորդ է սահմանել: Այս մասին տեղեկացնում է «Lenta.ru» լրատվական գործակալությունը:

Ֆրանսիական «TNS Sofres» ընկերության կողմից անցկացված սոցհարցումների համաձայն` պաշտոնավարման 10 ամիսների ընթացքում Օլանդը կորցրել է իր վարկանիշը 25 միավորով. նրան վստահում են բնակչության միայն 30 %-ը: 1981թ-ից ի վեր, սա ամենավատ ցուցանիշն է:

Նոյեմբեր-հունվար ամիսների ընկած ժամանակահատվածում, Օլանդի վարկանիշը պահպանվում էր 35 տոկոսի սահմաններում: Սակայն փետրվարին, նրա վարկանիշն ընկել է 5 տոկոսով:

Սոցհարցումների արդյունքում նաև պարզ է դարձել, որ Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոնի վարկանիշը նույնպես ընկել է՝  նրան վստահում է բնակչության 8 տոկոսը:

Աղբյուրը նշում է, որ նրանց հանդեպ վստահությունը պակասել է այն պատճառով, որ պետական աշխատավարձերը նվազել են: 

Ֆրանսուա Օլանդի և Ժան-Մարկ Էյրոնի վարկանիշներն անկում են ապրում