Աշխատանքից ազատվել է Գյումրու ոստիկանապետը
01/03/2013 18:03

Աշխատանքից ազատվել է Գյումրու ոստիկանապետը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Գյումրու ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վահան Դանիելյանը: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Վ. Դանիելյանի փոխարեն Գյումրու ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով նախկինում եղել է ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնականի բաժնի պետը:

 

Աշխատանքից ազատվել է Գյումրու ոստիկանապետը