.jpg)
Նախարար. Պետք է օժանդակել ձեռնարկատիրական առջին քայլերն անող սիրիահայերին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունեց Դամասկոսի հայոց թեմի ատենապետ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին և ՀԲԸՄ անդամ Հովիկ Յորդեկյանին:
Նախարար Հ. Հակոբյանը կարևորել է համահայկական նշանակության հիմնախնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը:
Սիրիահայերի համար Սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ-ի կողմից համատեղ իրականացվող բարեգործական ձեռնարկները ևս համագործակցության նշանակալի արդյունքներից են: ՀԲԸՄ ներկայացուցիչները նշել են, որ իրենք վերջերս Հայաստանում գտնվող սիրիահայերին տաք հագուստ են բաժանել, սակայն առաջիկայում նախատեսում են առավել մնայուն ու հեռանկարային ձեռնարկներ իրականացնել՝ կարևորելով նրանց աշխատանք ձեռք բերելու խնդիրը:
Հ. Հակոբյանն առաջարկել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր ձեռնարկատիրական առաջին քայլերն են սկսել:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց համադրել Սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի համահայկական նշանակության ծրագրերը: