Սուխով. Եթե Ադրբեջանը  հարվածի հայկական օդանավերը, կհայտնվի մեկուսացման մեջ
01/03/2013 21:19

Սուխով. Եթե Ադրբեջանը հարվածի հայկական օդանավերը, կհայտնվի մեկուսացման մեջ

«Եթե Բաքուն որոշի հարվածել թեկուզ մեկ հայկական օդանավի, ապա բացառված չէ, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ կսկսի Ադրբեջանում»,- այս մասին Vesti.Az-ի հետ զրույցում նշել է պատմական գիտությունների թեկնածու, «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի Կովկասում հեռարձակման բաժնի պետ Իվան Սուխովը:

«Հարավային Կովկասում կայունությունը շատ փխրուն է. սպառնալիքների և մարտահարվերների մակարդակը, որին կարող են դեմ հանդիման կանգնել Հարավային Կովկասի պետությունները, շատ բարձր է»,- նշել է վերջինս:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության գործընթացին՝ Սուխովը նշել է, որ 1994 թ-ից ի վեր հակամարտության իրավիճակը չի փոխել:

«Կարծում եմ, որ հիմա Ռուսաստանը, ինչպես և այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, իրականում հետաքրքված են ստատոս-քվոյի պահպանմամբ: Եթե Ադրբեջանն անգամ մեկ օդանավի հարվածի, դա կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության անհապաղ սրմանը, որտեղ Ռուսաստանը, հնարավոր է, բացահայտ չօգնի Հայաստանին, բայց հաստատ չի աջակցի ադրբեջանական կողմին: Չի բացառվում անգամ, որ Ռուսաստանը մարտական գործողություններ կիրականացնի Ադրբեջանի հյուսիսում, դա, օրինակ, հիմնավորելով Դաղստան ադրբեջանցի ահաբեկիչների ներթափանցումով: Կասկած չկա, որ եթե Ադրբեջանը որոշի խոցել հայկական օդանավերը, կհայտնվի մասնակի միջազգային մեկուսացման մեջ»,- նշել է վերջինս:

«Իրանի դեմ պատերազմը հարցական է, սակայն ակնհայտ է, որ եթե նման պատերազմ սկսվի, այն աղետալի կերպով կապակայունացնի իրավիճակը Հարավային Կովկասում: Արևմուտքը, հազիվ թե, ունակ լինի երաշխավորել Ղարաբաղի և հարակից տարածքների վերադարձը, քանի որ իր շահերն ունի Հայաստանում: Վախենամ, որ Արևմուտքին աջակցելու դեպքում, Ադրբեջանը հայտնվի կոլապսի սպառնալիքի տակ»,- նշել է Սուխովը: 

Սուխով. Եթե Ադրբեջանը հարվածի հայկական օդանավերը, կհայտնվի մեկուսացման մեջ