Նեթանյահուն Էրդողանի հայտարարությունը որակում է «մութ և կեղծ»
01/03/2013 20:51

Նեթանյահուն Էրդողանի հայտարարությունը որակում է «մութ և կեղծ»

Իսրայելի վարչապետը Բենյամին Նեթանյահուն իր թուրք գործընկերոջ հայտարարությունը որակում է «մութ և կեղծ»: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիեննայում՝ Քաղաքակրթությունների դաշինքի համաժողովի ժամանակ, սիոնիզմը նույնպիսի ոճրագործություն է անվանել, ինչպիսին ֆաշիզմն էր:

Աղբյուրը հիշեցնում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները վատացել են 2010 թ., երբ Գազա օգնություն տեղափոխող թուրքական «Ազատություն նավատորմի» վրա իսրայելական կողմը հարձակում գործեց, որի հետևանքով 9 մարդ զոհվեց:

Վերջին շաբաթների ընթացքում, թե՛ թուրքական, և թե՛ իսրայելական ԶԼՄ-ներում խոսում էին երկուստեք հարաբերությունների վերականգնման մասին, սակայն երկու կառավարություններից և ոչ մեկը չհաստատեց լուրերը:

Հայերը մեղադրում են Օսմանյան կայսրությանը նրանում, որ վերջիններս Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ ջարդերի քարոզարշավ էին սկսել քրիստոնյա հայերի նկատմամբ:

Թուրքիան, որը հանրապետություն է դարձել Օսմանյան կայասրության փլուզումից հետո, մերժում է այս հանցանքները և չի ճանաչում այն որպես ցեղասպանություն և նշում է, որ երկու կողմերն էլ քաոսային պատերազմի ժամանակ կորուստներ են ունեցել: 

Նեթանյահուն Էրդողանի հայտարարությունը որակում է «մութ և կեղծ»