.jpg)
Euromag. Հռոմի Պապը պատրաստվում է փակել նաև Twitter-ի իր էջը
Փետրվարի 28-ին` Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի գահակալության վերջին օրը անցել է շատ համեստ: Որևէ հատուկ միջոցառում տեղի չի ունեցել։
Տասնյակ հազարավոր լրագրողներ ու հավատացյալներ հավաքվել են Վատիկանի Սբ Պետրոս հրապարակում՝ Բենեդիկտոս 16-րդի հրաժեշտի խոսքը լսելու համար։ Այս մասին հաղորդույմ է Euromag լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա այլևս չի հայտնվի ո՛չ հանրության առաջ և ո՛չ էլ համացանցում։ Բենեդիկտոս 16-րդը պատրաստվում է փակել նաև Twitter-ի իր էջն ու կյանքի մնացած օրերն անցկացնել առանձնության մեջ։