.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ վերընտրվելու կապակցությամբ:
ՀՀ Նախագահին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին, Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռուտեն: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից: