Հայ շախմատիստները` Քափել լա Գրանդում
01/03/2013 18:16

Հայ շախմատիստները` Քափել լա Գրանդում

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը և միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում 7 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք միայն կես քայլով են հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Սանան Սյուգիրովից (Ռուսաստան), Սերգեյ Ֆեդորչուկից (Ուկրաինա) և Ալեքսեյ Ֆյոդորովից (Բելառուս): 

Գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը, Դավիթ Հարությունյանն ունեն 5-ական միավոր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայ շախմատիստները` Քափել լա Գրանդում