Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան 2 տարեկան է
04/03/2013 14:20

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան 2 տարեկան է

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան նշեց իր գործունեության 2-ամյակը: Օրեցօր լեռնագնացությունը և հարակից սպորտաձևերը տարածում են ստանում Հայաստանում, մասնավորապես` երիտասարդների շրջանում, համալրվում են ֆեդերացիայի անդամների շարքերը:

Երկու տարվա գործունեության ընթացքում ֆեդերացիան լուրջ արդյունքներ է արձանագրել. ֆեդերացիայի կողմից կազմակերպվել են Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնությունը, Skyrunning-ի առաջին մրցաշարը:

Ֆեդերացիայի անդամներից մեկը մասնակցել է Կաբարդինա-Բալկարիայում (Բեզենգի քաղաքում) Ալպինիզմի կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող 20-օրյա դասընթացներին և ստացել ալպինիզմի հրահանգչի կոչում, մյուսները՝ Ղրիմում միջազգային հավաքի ժամանակ ստացել են «Ռուսաստանի ալպինիստ» կրծքանշան:

Բացի այդ, հայ լեռնագնացները հաղթահարել են Իրանի Դեմավենդ, Վրաստանի Կազբեկ և Ուշբա, Էլբրուս ու Արարատ լեռները:

Վերջերս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ճանաչել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան որպես ազգային ֆեդերացիա, քանի որ այն ընդգրկված է ՄՕԿ-ի կողմից հաստատված ոչ օլիմպիական մրցաձևերի ցուցակում:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան 2 տարեկան է