.jpg)
Դավութօղլու. Սիրիական բանակը «Սկադ» տեսակի մոտ 90 հրթիռ է արձակել
Սիրիական կառավարական զորքերը վերջին երկու ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիսում գտնվող քաղաքների ուղղությամբ արձակել են «Սկադ» տեսակի մոտ 90 տակտիկական բալիստիկ հրթիռներ: Այս մասին գրում է Hurriyet թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը:
«Սիրիայի վարչակարգը սկզբում օգտագործում էր դիպուկահարներ, այնուհետև՝ հրետանի, տանկեր և ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ: Այժմ նրանք կիրառում են «Սկադ» հրթիռներ: Ասադի ուժերը վերջին երկու ամսում արձակել են 85-90 «Սկադ» հրթիռ»,- տեղական NTV ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ Ասադի ուժերը Դամասկոսում սեղմում են կոճակը, իսկ որոշ ժամանակ անց հրթիռն ընկնում է Հալեպի վրա՝ սպանելով խաղաղ բնակիչների:
Թուրքիայի կառավարությունում Hurriyet-ի աղբյուրը անցած ամիս հայտնել է, որ միայն դեկտեմբեր-հունվար ամիսներին Սիրիայի կառավարական ուժերը երկրի հյուսիսային շրջաններում վերահսկողություն հաստատած ապստամբների ուղղությամբ արձակել են ավելի քան 40 «Սկադ» տեսակի բալիստիկ հրթիռ: «Կառավարական ուժերը ստիպված են կիրառել «Սկադ», որովհետև կորցրել են իրենց վերահսկողությունների քաղաքների նկատմամբ»,- ասել է թուրք պաշտոնյան: