Ադրբեջանում ճնշումները շարունակվում են
05/03/2013 21:11

Ադրբեջանում ճնշումները շարունակվում են

«Արվեստ հանուն ժողովրդավարություն» (Art for democracy) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, չնայած իշխանությունների կողմից ճնշումներին, արվեստի տարբեր ճյուղերի միջոցով որոշել է խթանել ժողովրդավարության գաղափարը և մարդու իրավունքները: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի կողմից կազմակերպված կլոր սեղանին մասնակցել են լրագրողներ, հասարակական ակտիվիստներ, տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Մարդու իրավունքներ ակումբի» նախագահ Ռասուլ Ջաֆարովը նշել է, որ «Երգ հանուն ժողովրդավրության» մրցույթի արդյունքները կհայտարարվեն ապրիլ ամսին: Ջաֆարովը նշել է, որ քարոզարշավի սկզբում իշխանություն կողմից ճնշումներ են եղել: Ադրբեջանի իշխանությունները կանխել են քարոզարշավի տնօրենի` Ռեբեկի Վինսենտի վերադարձը Ադրբեջան:

ՄԱԿ-ի` տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հանձնաժողովը մոտակա օրերին այլընտրանքային զեկույց է ուղարկելու Ադրբեջանի մարդու իրավունքների վերաբերյալ: Զեկույցում նշվում է մշակութային խտրականությունների մասին, օրինակ՝ ճնշում է գործադրվել կինեմատոգրաֆիստների միության և նրա ղեկավար Ռուստամ Իբրահիմբեկավայի, գրող Աքրամ Այասլիի նկատմամբ, պաշտոնից ազատվել է Պատանի Հանդիսատեսի թատրոնի աշխատակից Իլգար Ջահանգիրի և այլն:

Քննարկումների ընթացքում, Ժողովրդավարական դաշինք կուսակցության առաջնորդ Միրֆազիլ Համիդը հայտարարել է, որ հեռուստաալիքներում մոնոլոպոլիզացիայի են ենթարկում նաև մշակութային բաժինները: 

Ադրբեջանում ճնշումները շարունակվում են