Դեյվիդ Քամերոնը շնորհավորական նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին
05/03/2013 18:03

Դեյվիդ Քամերոնը շնորհավորական նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին

Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնը շնորհավորական նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին` նախագահի պաշտնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից, Դեյվիդ Քամերոնի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի նախագահ Սարգսյան,

Շնորհավորում եմ Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Միջազգային դիտորդները ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում են որպես լավ կազմակերպված և հիմնարար ազատություններին համահունչ: Այս գնահատականը հատկապես ողջունելի է, քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները:

Ես վստահ եմ, որ համապատասխան պաշտոնյաներն այժմ կդիտարկեն, թե ինչպես կառուցողական մոտեցում ցուցաբերել միջազգային դիտորդական առաքելության ներկայացրած հնարավոր ցանկացած առաջարկին:

Միացյալ թագավորությունն ու Հայաստանը ունեն երկկողմանի երկարատև ամուր համագործակցային հարաբերություններ: Մենք կշարունակենք աջակցել Ձեզ` ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը, ինչին նրանք արժանի են, հատկապես որ դրան հասնելու համար դուք կանգնած եք դժվար որոշումներ կայացնելու առջև և իրականացնում եք պահանջվող բարեփոխումներ:

Ես մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք պաշտոնավարման երկրորդ շրջանում: Եվ ակնկալում եմ մեր կառավարությունների համագործակցությունը` ի շահ երկու երկրների»: 

Դեյվիդ Քամերոնը շնորհավորական նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին