Հեյդի Տալիավինին շնորհակալագիր է տվել Վլադիմիր Գասպարյանին
05/03/2013 20:53

Հեյդի Տալիավինին շնորհակալագիր է տվել Վլադիմիր Գասպարյանին

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Տալիավինին ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար մարտի 2-ին շնորհակալական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: 

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Գասպարյան, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակի անունից անկեղծ երախտիքս եմ հայտնում Ձեզ և ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմին՝ ներառյալ ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետերին, վերջերս տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստորաբաժանումների հետ ունեցած համագործակցությունը և հատկապես երախտապարտ ենք Ձեզ՝ մեզ հետ անձամբ հանդիպելու համար։ Սա մեզ հնարավորություն ընձեռեց քննարկելու հետընտրական զարգացումները և գտնելու բացթողումները հաղթահարելու լավագույն միջոցները։

Հաջողություններ եմ մաղթում Ձեզ ապագայում և լավագույն մաղթանքներս Ձեր շատ պատասխանատու գործում։

Հարգանքով՝
Հեյդի Տալիավինի
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների
դիտորդական առաքելության ղեկավար»:
 

Հեյդի Տալիավինին շնորհակալագիր է տվել Վլադիմիր Գասպարյանին