ԱԳՆ-ի շենքի աճուրդը չի կայացել. Գնորդ չկար
05/03/2013 13:37

ԱԳՆ-ի շենքի աճուրդը չի կայացել. Գնորդ չկար

Այսօր ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը` ԱԳՆ-ն, պետք է աճուրդի միջոցով օտարվեր, սակայն աճուրդը չի կայացել, քանի որ գնորդներ չեն եղել: Ըստ պայմանագրի, եթե գնորդներ չլինեին` ԱԳՆ-ի շենքը վաճառվելու է «Տանգո» ընկերությանը, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Մեկնարկային գինը հաշվարկված էր 51 270 840 դոլար:

Նշենք, որ նախօրոք կառավարությունը որոշել էր առանց մրցույթի շենքը վաճառել  «Տանգո» ընկերությանը, սակայն ավելի ուշ կառավարությունը որոշեց պահպանել ձևականությունը` այն է հայտարարել աճուրդ. արդյունքում միևնույնն է աճուրդ լիներ, թե չլիներ` շենքը մնաց Էդուարդո Էռնեկյանին:

Ինչո՞ւ միևնույնն է, քանի որ Երևանի կենտրոնում գտնվող հուշարձան շենքերը մշտապես գտնվում է գործարարների ուշադրության կենտրոնում և աճուրդով ձեռք բերել ԱԳՆ-ի շենքը, երևի թե ցանկացողներ կլինեին. Աճուրդին գնորդների չլինելու հանգամանքն իսկ զարմանալի էր. Գումարելիների տեղափոխումից գումարն ի վերջո չփոխվեց:

Հարկ է հիշեցնել, որ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն իր հարյուրօրյա պաշտոնավարման առթիվ հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱԳՆ-ի վաճառքի շուրջ լուրերին, այն ժամանակ հայտարարել էր, որ ԱԳՆ-ի շենքը չի վաճառվում, այդ տեղեկատվությունը «սխալ է և չի համապատասխանում իրականությանը»: Շատ ժամանակ չանցավ և պարզվեց, որ ԱԳՆ-ի շենքի վաճառքի լուրերը ճիշտ են և համապատասխանում են իրականությանը:

Հետաքրքիր է` Արման Սահակյանը հիշո՞ւմ է իր ոչ վաղ անցյալի հայտարարությունը: 

ԱԳՆ-ի շենքի աճուրդը չի կայացել. Գնորդ չկար