.jpg)
Պասկալևա. Առաջին թռիչքը սարերի հետևում չէ. Ոչ ոք չի կարող կանգնեցնել
Իմ վերջին ֆիլմը հետաքրքիր կադրերի շարքով է ավարտվում` բացված թևեր են ու Ստեփանակերտի օդանավակայանը…
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսոր, լրագրող Ցվետանա Պասկալևան կիսվեց Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված իր սպասումներով.
«Շատ ուրախ եմ, չեմ էլ կարող նկարագրել որքան: Կարծում եմ՝ առաջին թռիչքի օրը սարերի հետևում չէ: Էլի եմ ասում` ֆիլմս ավարտվում է թռիչքի կադրերով ու այդ թռիչքը ոչ ոք երբեք չի կարողանա կանգնեցնել»,- ասաց Պսկալևան:
Նա նշեց, որ Ստեփանակերտի օդանավակայանում եղել է ու տեսել է, որ ամեն բան արդեն պատրաստ է.
«Ամեն բան կա, անգամ աշխատողների համազգեստը: Այնպիսի տպավորություն է, որ մնում է միայն մի կոճակ սեղմել ու թռչել»,- ասաց Պասկալևան:
Նա համոզված է, որ Ադրբեջանը չի համարձակվի հարվածել քաղաքացիական ինքնաթիռի, քանի որ դա միջազգային սկանդալ կլինի: