ՀՀ գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն, լեռնանցքներում ուժեղ քամի է
05/03/2013 18:21

ՀՀ գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն, լեռնանցքներում ուժեղ քամի է

Մարտի 5-ին՝ ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն, լեռնանցքներում ուժեղ քամի է: 
Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը: 

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 

 

ՀՀ գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն, լեռնանցքներում ուժեղ քամի է