.jpg)
ԶԼՄ-ներ. Ասադը համոզված է, որ «Սիրիան հաղթական է դուրս եկել»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ «Սիրիան հաղթանակած է դուրս եկել» ապստամբների դեմ պայքարում, ովքեր փորձում են տապալել իր վարչակարգը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը՝ հղում կատարելով լիբանանյան Al-Akhbar թերթին:
«Սիրիայի դեմ դավադրությունը մոտենում է ավարտին»,- գրում է Al-Akhbar թերթը՝ վկայակոչելով Ասադի հետ Դամասկոսում հանդիպած քաղաքական գործիչներին:
«Ընդդիմությունը խաղում է գոյատևման խաղ: Ակնհայտ հաջողություն կա, որի ռազմավարական կարևորությունը պարզ նույնիսկ տարածաշրջանի և ողջ աշխարհի համար, որոնք Սիրիայի անվտանգության դեմ անօգուտ ծրագրեր են մշակում»,- թերթին փոխանցել են զրուցակիցները՝ հավելելով, որ Ասադը իրեն «բավականին հարմարավետ է» զգում Սիրիայում ծավալվող ռազմական զարգացումների ֆոնին:
Հիշեցնենք, որ փետրվարին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լիբանանցի քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր զորքերը հաղթելու են ապստամբների դեմ պատերազմը: