.jpg)
Հաշվարկ. Թուրքական բանակում կա 347 գեներալ և ծովակալ
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը տեղեկություններ է հրապարակել թուրքական բանակի և հրամկազմի մասին: Այժմ երկրի զինուժում ծառայում է 347 գեներալ և ծովակալ: Նրանցից 313-ը ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային զորքերում են, 33-ը` ժանդարմերիայում, 2-ը` առափնյա պարեկության ուժերում:
Ըստ ermenihaber.am-ի՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային զորքերում զինծառայում է 33.167 սպա 72.031 ենթասպա, ժանդարմերիայում` 5.561 սպա և 22.812 ենթասպա, առափնյա պարեկության ուժերում` 575 սպա և 320 ենթասպա:
Թուրքիայի բանակի ընդհանուր զորակազմի թիվը, աղբյուրի համաձայն, 687.617 է: Այս զինծառայողներից 481.603-ը ծառայում է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 191.684-ը կազմում է ժանդարմերիան, իսկ 5.330-ն էլ` առափնա պարեկային զորախումբը: