Վարդան Սեդրակյան. Դա իրենց ծրագիրն է, ինչ կանեն, ես չգիտեմ
05/03/2013 13:44

Վարդան Սեդրակյան. Դա իրենց ծրագիրն է, ինչ կանեն, ես չգիտեմ

«Սուտ է, ԱԱԾ-ն որևէ ստուգում չի իրականացնում «Միտք» վերլուծական կենտրոնում»,-այս մասին Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն, ԱԱԾ աշխատակիցները այս պահին ստուգումներ են անցկացնում «Միտք» վերլուծական կենտրոնում:

Ավելի վաղ Վ.Սեդրակյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո, երբ դիտորդները հեռացած կլինեն Հայաստանից, իրեն, ամենաուշը փետրվարի 25-ին, կձերբակալեն: «Դա իրենց ծրագիրն է, ինչ կանեն, ես չգիտեմ, այս պահի դրությամբ որևէ բան չունեմ ասելու»,-ասաց նա:

ԱԱԾ լրատվական բաժնի պետ Արծվին Բաղրամյանն էլ Aysor.am-ի թղթակցին ասաց, որ իրեն հայտնի չէ, ԱԱԾ-ն ստուգում իրականցնում է այդ շենքում, թե ոչ: 

Վարդան Սեդրակյան. Դա իրենց ծրագիրն է, ինչ կանեն, ես չգիտեմ