60 տարի առաջ այս օրը մահացել է Ստալինը
05/03/2013 20:57

60 տարի առաջ այս օրը մահացել է Ստալինը

60 տարի առաջ այս օրը մահացել է Ժողովուրդների հայր` Իոսիֆ Ստալինը, իսկական ազգանունը` Ջուղաշվիլի: Նա ծնվել է  1879 թ-ի դեկտեմբերի 21-ին Վարստանի Գորի քաղաքում:

1920-ական թթ. դարձել է Ռուսաստանի, նաև ամբողջ խորհրդային միության առաջնորդ: Իր ձեռքում կենտրոնացրել է երկրի կառավարման բոլոր լծակները: Հաշվեհարդար է տեսել բոլոր ներկա և նախկին քաղաքական հակառակորդների հետ:

Բռնաճնշումները 1930-ական թթ. դարձել են զանգվածային: Պետանվտանգությունը հետևում էր քաղաքացիների պահվածքին ու գործերին: Նույնիսկ մեկ փոքր օրենք խախտելու դեպքում, քաղաքացուն կարող էին ձերբակալել և Ստալինյան ճամբարներ ուղարկել, ուր տառապում էին բազում անհիմն դատապարտված մարդիկ:

Ծայրահեղ բռնի միջոցներվ Ստալինը անցկացրել է ԽՍՀՄ-ում ինդուստրացումն ու կոլեկտիվացումը: Նրա անունով է կոչվել Ստալինգրադ (ներկայումս` Վոլգոգրադ) քաղաքը: 1945թ.-ին, երբ Սովետական Միությանը հաջողվեց հաղթել ֆաշիստական Գերմանիային, Ստալինին շնորհվել է «Գեներալիմուս» կոչումը:
 
Հետպատերազմյան տարիներին նրա նախաձեռնությամբ կրկին ծայր են առել բռնությունները: Ստալինը վախճանվել է 74 տարեկան հասակում: Նրա թաղմանը մասնակցում էին Մոսկվայի համարյա բոլոր բնակիչները: Թաղման երկար արարողության ժամանակ մարդկանց մահվան դեպքեր են արձանագրվել: Սկզբում Ստալինի մարմինը չէին հանձնել հողին, այլ ամփոփել էին Կարմիր հրապարակի Լենինի դամբարանում (այն սկսվեց կոչվել Վ. Լենինի և Ի. Ստալինի դամբարան ): Սակայն Նիկիտա Խրուշչովի կառավարման տարիներին` 1961 թ. հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը նրա դին գաղտնի հանվեց դամբարանից և թաղվեց Կրեմլի պատի մոտ:

60 տարի առաջ այս օրը մահացել է Ստալինը