Տեր-Պետրոսյանը, Ծառուկյանը, Քոչարյանը պատերազմ չեն հայտարարի Ս. Սարգսյանին
06/03/2013 13:34

Տեր-Պետրոսյանը, Ծառուկյանը, Քոչարյանը պատերազմ չեն հայտարարի Ս. Սարգսյանին

Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավը փայլուն տարավ, հետընտրական զարգացումները շատ ճիշտ է տանում, սակայն ստեղծվել է այնպիսի վիճակ, որ նա այլևս հաղթելու շանս չունի: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հետընտրական զարգացումների մասին, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Էդուարդ Անտինյանը:

«Ո’չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո’չ Ռոբերտ Քոչարյանը, ո’չ Գագիկ Ծառուկյանը սրբազան պատերազմ չեն հայտարարի Սերժ Սարգսյանին, որովհետև սա իրենց ջիհադը չի: Նաև` չի կարելի անտեսել այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Ծառուկյանը մասնակցություն չունեցան ընտրություններին: Նրանք մեծ ազդեցություն ունեն, բայց չեն աջակցի Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց Անտինյանը` հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի միտքը փոփոխական է:

Շարունակելով խոսքը` քաղաքագետը նշեց, թե եթե մինչև ավագանու ընտրություններ Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ քայլ չանի, ապա հաջողություն չի ունենա:

««Ժառանգությունը» մաքսիմում  կարող է հասնել նրան, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլերը Սերժ Սարգսյանը կօգտագործի կաբինետ ձևավորելիս` մանևրելու համար, բայց այս դեպքում անգամ դա ճնշում չի կարող լինել»,- եզրափակեց խոսքը Է. Անտինյանը:

 

Տեր-Պետրոսյանը, Ծառուկյանը, Քոչարյանը պատերազմ չեն հայտարարի Ս. Սարգսյանին