Շիրակի մարզպետ կնշանակվի ԱԱԾ պետի տեղակալը
06/03/2013 23:30

Շիրակի մարզպետ կնշանակվի ԱԱԾ պետի տեղակալը

Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակակ Ֆելիքս Ցոլակյանը մարտի 7-ին կնշանակվի Շիրակի մարզպետ: Այս մասին որոշման նախագիծը տեղադրված է ՀՀ կառավարության կայքում: Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը Հայաստանի նախագահի ընտրություններից հետո հրաժարական էր ներկայացել կառավարությանը, որը նախորդ հինգշաբթի կայացած նիստում ընդունվել էր:

Ֆելիքս Ցոլակյանը ԱԱԾ պետի տեղակալ էր նշանակվել 2009-ին ունի գեներալ-լեյտենանտի կոչում:
 
Նախորդող հրապարակում` Աշոտ Գիզիրյանին պաշտոնապես կազատեն աշխատանքից

Շիրակի մարզպետ կնշանակվի ԱԱԾ պետի տեղակալը