Այսօր ծնվել է Գաբրիել Գարսիա Մարկեսը
06/03/2013 20:30

Այսօր ծնվել է Գաբրիել Գարսիա Մարկեսը

Կոլումբիացի գրող, նովելիստ, սցենարիստ, լրագրող։ Գաբրիել Ժոզե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկես (իսպ.՝ Gabriel Josռ de la Concordia Garcվa Mոrquez) ծնվել է 1927 թ. մարտի 6-ին Մագդալենայում: Իսպանախոս աշխարհում հայտնի է նաև Գաբո` Գաբրիելի կրճատ (իսպ.՝ Gabo) անվամբ։

Գրականության բնագավառում Մարկեսը 1982 թ.ստացել է Նոբելյան մրցանակը` «Հարյուր տարվա մենություն» վեպի համար: Այն իսպաներեն լեզվով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է: Նշվել է որպես իսպաներեն լեզվով գրված նշանակությամբ երկրորդ (Սերվանտեսի «Դոն Կիխոտից» հետո) ստեղծագործությունը իսպաներեն լեզվին նվիրված IV միջազգային կոնգրեսի ժամանակ (անցկացվել է Կոլումբիայի Կարտախենա քաղաքում 2007 թ. մարտին): Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967 թ. հունիսին 8000 տպաքանակով: Ներկա դրությամբ վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ աշխարհի 35 լեզուներով:

Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին «Մակոնդո» քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի` Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին:

Նա նաև «Մոգական ռեալիզմ» գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ է: Առավել հայտնի են նրա «Գնդապետին ոչ ոք չի գրում» (լույս է տեսել 1961 թ.), «Չարաբաստիկ ժամը» (1966 թ.), «Սերը ժանտախտի ժամանակ» (1985 թ.) վեպերը:

 

Այսօր ծնվել է Գաբրիել Գարսիա Մարկեսը