Սիրուշոյի և Գոռ Սուջյանի անակնկալը ապրիլի 6-ից շուտ կլինի (Տեսանյութ)
06/03/2013 19:07

Սիրուշոյի և Գոռ Սուջյանի անակնկալը ապրիլի 6-ից շուտ կլինի (Տեսանյութ)

Սիրուշոն և «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սուջյանը անակնկալ են պատրաստել: Այս մասին է վկայում Սիրուշոյի` Youtube-ի պաշտոնական էջում մարտի 6-ին տեղադրված տեսանյութը:

Նրանց համագորակցության վերաբերյալ Գ. Սուջյանի ու Սիրուշոյի մենեջերները հրաժարվեցին պատասխանել: Արևիկ Ուդումյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ անակնկալը կներկայացվի ապրիլի 6-ից շուտ:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի մասնակից «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը կներկայացնի Lonely planet երգը: Քիչ առաջ Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի ունեցավ երգի ընտրությունը` ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

Lonely planet երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտությանը` Blach Sabbath անգլիական ռոք խումբը:

Նախորդող հրապարակում` Գ. Սուջյան. Քիչ հավանական է, որ մենակ մասնակցեմ «Եվրատեսիլ 2013»-ին

Գ. Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ում կներկայացնի Lonely planet երգը

Սիրուշոյի և Գոռ Սուջյանի անակնկալը ապրիլի 6-ից շուտ կլինի (Տեսանյութ)